Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կառաջադրվի ԱՄՆ-ի 2020-ի նախագահական ընտրություններում
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ Բլումբերգն այդ մասին կհայտնի մոտ ժամանակներում: Բլումբերգը նաև հաջողակ գործարար է:
Forbes ամսագրի կազմած ամենահարուստ մարդկանց ցուցակում նա առաջին տասնյակում է գտնվում, մինչդեռ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը 119-րդն է: