Նեմանյա Մատիչը ձմռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է լքել ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Manchester Evening News-ից։
31-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ խաղային ժամանակ չի ստանում։
Մատիչի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ Մատիչին ցանկանում է գնել «Ինտեր»-ը։