Մոսկվայում տղամարդուն հրաժարվել են օդանավ թողնել, քանի որ նրա կատուն գեր է եղել
Մոսկվայի օդանավակայանում հրաժարվել են օդանավ թողնել Միխայիլ Գալինին, ով իր հետ օդանավ պիտի բարձրացներ նաև գեր կատվին։ Այս մասին տղամարդը հայտարարել է Facebook-ում։
Նա մասնավորապես նշել է, որ հրաժարվել են իրեն սպասարկելուց, քանի որ իր կատուն կշռում է 10 կիլոգրամ։ Նա նոր տոմս է գնել հաջորդ օրվա համար և իր հետ միասին գրանցման համար տարել է մեկ այլ կատվի, որպեսզի թռիչքը կազմակերպվի և արդյունքում նա թռիչքի պահին գնացել է հենց իր իրական կատվի հետ։
Տղամարդն ու կատուն բարեհաջող տեղ են հասել։