Էրդողանը նշել է, որ իրենց հսկողության տակ է Ալ-Բաղդադիի՝ մոտ 10 հարազատ մարդ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, որ թուրք զինվորները բռնել են Ալ-Բաղդադիի հարազատներից մի քանիսին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Էրդողանը նշել է, որ Ալ-Բաղդադիի հարազատները, ովքեր նույնպես ահաբեկիչներ են, թիրախավորել էին Թուրքիան: Նա մասնավորապես նշել է. «Սիրիայի Ազազի շրջանում մենք բռնել ենք նրա քրոջ ամուսնուն և նրանց երեխային և ուղարկել ենք նրանց միգրացիոն ճամբար»:
Ընդհանուր առմամբ Ալ-Բաղդադիի մոտ 10 հարազատներ գտնվում են զինվորականների վերահսկողության տակ: