Արայիկ, հեռացիր. սա ժողովրդի պահանջն է. բողոքի ակցիա` կառավարության դիմաց (տեսանյութ)
«Պատվով հեռացիր», «Ո'չ ապազգային դրամաշնորհներին», «Հայամետ» և համանման գրառումներով պաստառներով, կառավարության մոտ էին հավաքվել ՀՅԴ մի խումբ երիտասարդներ ու մեծ թվով ուսանողներ, ովքեր պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը հայտարարեց, որ սա կուսակցական պահանջ չէ, սա ժողովրդի, հասարակության և ուսանողների պահանջն է:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործընթացում իրեն չի արդարացրել: Սա միայն ՀՅԴ-ի պահանջը չէ: Կապված այն ընթացքից, թե ինչքան ժամանակ հետո հրաժարական կտա Արայիկ Հարությունյանը, մեզ կմիանան նաև համախոհներ, ովքեր չեն ցանկանում Արայիկ Հարությունյանին տեսնել նախարարի պաշտոնում»,- նշեց նա։
Նրա հայտարարությանը հաջորդեցին «Արայիկ, հեռացիր» վանկարկումները` թմբուկների ձայնի ուղեկցությամբ:
Մանրամասները` տեսանյութում: