1 շաբաթվա մեջ 2 զոհ Թայլանդի լողափում
Թայլանդական Փխուկետ կղզու լողափում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ զբոսաշրջիկն է խեղդվել: Երկու զոհերն էլ Ռուսաստանի քաղաքացիներ էին:
Առաջինը զոհը 61-ամյա տղամարդ է եղել, ով լողալիս է եղել կղզու այն հատվածում, որտեղ այդ պահին փրկարարներ չեն եղել: Մեծ ալիքը նրան խորտակել է, մոտակայքում լողացող այլ զբոսաշրջիկներին հաջողվել է ջրից դուրս բերել վերջինիս անշնչացած մարմինը:
Մյուս զոհվածը 55-ամյա տղամարդ է, ով նույն կերպ հեռացել է ափից ու խորտակվել: