Կրակոցներ ԱՄՆ-ում. կա 1 զոհ և 2 վիրավոր
Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի արագ սննդի կետերից մեկում անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել: Կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, նախքան կրակոցներ արձակելը տղամարդը փորձել է կեղծ թղթադրամներով վճարում կատարել սննդի դիմաց, այնուհետև հեռացել է:
Հեռանալուց մի քանի րոպե անց վերադարձել է ու սկսել կրակել սննդի կետի այցելուների ու վաճառողների վրա:
Նախնական տվյալներով՝ կրակոցներ արձակած տղամարդը մոտ 30 տարեկան սևամորթ տղամարդ է, նա հետախուզվում է: