Արտակարգ դեպք Լոնդոնում. ներկայացման ժամանակ փլուզվել է թատրոնի տանիքը
Լոնդոնի Պիկադիլլի թատրոնում ներկայացման ժամանակ առաստաղի մի հատվածը փլուզվել է: Պատահարի հետևանքով ներկա գտնվողներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունն անմիջապես տարհանել է այդ պահին թատրոնում գտնվող շուրջ հազար հարյուր մարդու:
Տուժածներից չորսը տեղափոխվել են հիվանդանոց, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց վիճակը բավարար է: