«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)
Վազող տողեր

Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է․ Գոհար Մելոյանը ներկայացրել է ԵԽԽՎ բանաձևում «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով քաղբանտարկյալ հասկացության մեկնաբանությունը՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի։

«Արդյո ՞ք Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Բանաձևի համաձայն.

Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
/ի սկզբանե կոպտորեն խախտվեցին Արսեն Բաբայանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության կոնվենցիոնալ իրավունքները: Ձերբակալումն ակհայտ ոչ իրավաչափ էր և կիրառվել էր ազատազրկումը բացառող հանգամանքի պայմաններում, չէր ապահովվել կասկածյալի կարգավիճակում գտնվող Արսեն Բաբայանը մասնակցությունը իր ձերբակալման իրավաչափությունը վիճարկող նիստին, ինչի վերաբերյալ աղմուկից հետո՝ անազատության մեջ պահելու նպատակով Արսեն Բաբայանին առաջադրվեց առանձնապես ծանր, բայց ակնհայտ անհիմն մեղադրանք/.

բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.

/ակնհայտ է, որ Արսեն Բաբայանը կալանավորված է Սահանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումների համատեքստում և համապատասխան փաստերի ու հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում հարուցված քրեական գործի շրջանակներում: Միայն այն հանգամանքը, որ վերագրվող արարքի հիմքում ընկած է ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալը, վկայում է իշխանության յուրացման հանցակազմի առերևույթ բացակայության մասին/.

գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
/Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումն ինքնին որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, դուրս է ողջամտության սահմաններից և կայացված է բացառապես քաղաքական մոտիվներով, ինչին լրացուցիչ կանդրադառնամ առանձին հրապարակմամբ/.

դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.

/Արսեն Բաբայանը կալանքը զուգորդվում է տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքով՝ առանց դրանց բացասական ազդեցության վերաբերյալ որևէ հիմնավորման կամ պատճառաբանության/.

ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.

/քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Արսեն Բաբայանը, ակնհայտորեն հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով՝ որպես հերթական ռեպրեսիվ մեխանիզմ Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, անմիջապես հաջորդելով Ազգային ժողովի ներկայացված տխրահռչակ դիմումի վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այն դեպքում, երբ անգամ միայն իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունները վերլուծելիս ակնհայտ է այդ գործում հանցակազմի հատկանիշների բացակայությունը/:

Հետևաբար՝ այո՛, Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հ. Գ. «Քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, վերոնշյալ բանաձևից զատ, սահմանված է նաև մի շարք գիտական աղբյուրներում, և դրանցից ոչ մի կերպ չի կարող բխել հնչեցվող այն թեզը, համաձայն որի՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ չէ, քանի որ չի զբաղվել քաղաքականությամբ: Նման մոտեցման բարձրաձայնումը վկայում է իրավական անգրագիտության և հանրությանը մանիպուլացնելու ակնհայտ փորձի մասին»: