Եկել ենք օգնենք նախարարին` իրերը հավաքի. ուսանողները արկղեր էին բերել կրթության նախարարին (տեսանյութ)
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: Վերջիններս լրագրողների հետ զրույցում վստահեցրին, որ բավականին լուրջ մարդկանց հետ քննարկել են հարցն ու որոշակի համաձայնության եկել:
Ըստ ուսանողների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մսխում է իրենց վճարած գումարները` անիմաստ և հակազգային ծրագրերի վրա: Նրանք արկղերով եկել էին նախարարության դիմաց` դրանք հանձնելու նախարարին, որպեսզի նա ազատվի աշխատանքից ու հավաքի իրերը:
Ուսանողները պնդում են, որ ակցիաներ լինելու են այնքան ժամանակ, մինչև նախարարը չհեռանա:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի ելք լինի, որ չեղարկեն իրենց նախաձեռնած ակցիաները, ակտիվիստներից մեկը պատասխանեց.
«Այո', կա այդպիսի ելք. Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: Եթե նա ազատվի աշխատանքից` մենք կգնանք մեր գործերին ու դասերին»,- ասաց երիտասարդը:
Մանրամասները` տեսանյութում: