«Միլան»-ի ֆուտբոլիստները ցանկացել են թիմ վերադարձնել Ջենարո Գատուզոյին
Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստները ցանկացել են, որ ակումբ վերադառնա թիմի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն: Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:
Աղբյուրը նշում է, որ Մարկո Ջամպաոլոյի հեռացումից հետո թիմի ֆուտբոլիստները Ալեսիա Ռոմանյոլիի գլխավորությամբ դիմել են Պաոլո Մալդինիի, որպեսզի Գատուզոն վերադառնա, սակայն դա տեղի չի ունեցել:
Այս ամենի հիմքում եղել են Մալդինիի ու Գատուզոյի վատ հարաբերությունները: