Մեքսիկայում հարձակում է տեղի ունեցել բեռնատար մեքենայի վրա. կա 9 զոհ
Մեքսիկայի հյուսիսում բեռնատար մեքենայի վրա հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվել: Բոլոր ինը մորմոններ են եղել, որոնցից վեցը՝ երեխա:
Վերջիններս Մեքսիկայի Սոնորա նահանգ են գնալիս եղել: Զոհված վեց երեխաներն ու երեք կանայք ունեցել են և ԱՄՆ-ի և Մեքսիկայի քաղաքացիություն:
Հայտնի է, որ ևս հինգ անչափահասներ հարձակման հետևանքով վիրավորվել են, մեկը՝ անհետ կորած է համարվում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Մեքսիկային գործի քննության համար ամերիկյան կողմի աջակցությունը: