Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին զոհվել է 15 գրոհային
Տաջիկստան-Ուզբեկստան սահմանին մոտ զոհված 15 գրոհայինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել: Ահաբեկիչները սահման էին հասել Աֆղանստանի տարածքով, ևս հինգ գրոհային գերի է վերցվել:
Հիշեցնենք, որ շուրջ 20 գրոհային հարձակում էր գործել Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանային անցակետի վրա:
Սահմանապահների հետ առճակատման ժամանակ 15 գրոհային էր զոհվել: Նրանցից բացի, զոհվել էին մեկական սահմանապահ և ոստիկան: