ԵՊՀ ուսանողները պատրաստվում են դասադուլ անել
ԵՊՀ մի խումբ ուսանողներ պատրաստվում են վաղը դասադուլ անել, այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Գյուլումյանը։
«Ընկերնե'ր, վաղը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (Սև շենք) ուսանողները, ժամը 09:30-ից, դասադուլ են հայտարարելու` բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
Միացե'ք»,- նշված է օգտատիրոջ գրառման մեջ: