Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Ռուսաստանի հետնապահ թիմից հեռացված մարզիչին
Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։ Այս մասին գրում է news.am-ը։
Հայտնի է դարձել, որ այս օրերին Երևանում գտնվող 53-ամյա մասնագետի թեկնածությունը առաջադրել և պաշտպանում են «Ուրարտուի» սեփականատեր Ջեվան Չելոյանցը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:
Առաջարկն արժանացել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հավանությանը։ Գրիգորյանի թեկնածությանը դեմ է ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը, այդ թվում ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:
Իսպանացի մասնագետը բանակցում է իր անվանի հայրենակիցներից մեկի հետ` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հրավիրելու նպատակով:
NEWS.am Sport-ի տվյալներով, հնարավոր նշանակման կապակցությամբ իրենց անհանգստությունն ու բացասական վերաբերմունքն են հայտնել նաև Ռուսաստանում հանդես եկող ազգային հավաքականի անդամները: