Այլախոհության հանդեպ եղած ատելությունը մի օր վնասելու է հենց Փաշինյանին

Այս թեմայով
- Նիկոլ ջան, давай не будем․ Եղիշե Պետրոսյանը՝ Փաշինյանին
- Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո»
- Փաշինյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին
- ՀԴՄ կտրոնների թեմայով վարչապետը ծաղրում է բոլորին. Միհրան Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանում համալսարանական կրթության մակարդակը հասցնել Քեմբրիջի ու Օքսֆորդի մակարդակին։ Չենք կարող չարձանագրել՝ հիանալի մտադրություն է։ Որևէ հայ ծնողի երազանքն է, որ իր զավակը ստանա փայլուն կրթություն։ Իսկ եթե պետության ղեկավարն է դա ուզում, էլ ինչ խնդիր կա չհավանելու, քննադատելու։
Սակայն, այստեղ մի հուշում գործող վարչապետին։ Մինչ Քեմբրիջի ու Օքսֆորդի մասին երազելը կարելի է, որ իր համախոհներին, կուսակիցներին, մի խոսքով իշխանական ու իշխանամերձ էլեկտորատին, ֆանատներին, զոմբիներին և այլն, սովորեցնի քաղաքակիրթ բանավեճի արվեստը։
Ի դեպ, հին հունական ագորայում հարգված էր նա, ով գիտեր քաղաքակիրթ կերպով բանավիճել, ասել իր ասելիքը, լսել դիմացինին, քաղաքավարի հակադարձել, համաձայնել կամ ոչ։ Սա այսօրվա աշխարհում նաև հաջողվելու առաջին նախապայմաններից է։ Եթե նրան հաջողվի դա հասկացնել յուրայիններին, ապա վստահաբար, բոլորս կօգնենք մեր չափով, որ Հայաստանը դառնա դրախտավայր։ Այլապես, հայհոյանքը, ատելությունը, քննադատական խոսքի հանդեպ անհանդուրժողական վիճակը, այլախոհության հանդեպ եղած ատելությունը մի օր վնասելու է հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև պարզապես մարդիկ գալու են Եվրոպայից ու հարցնեն թե բա լավ, միթե վեհ վեհ բաների մասին կարելի է ժամերով ուղիղ եթերներում խոսել, իսկ տարրական բաներ սովորեցնելն այդքան բարդ է ու անհասկանալի։
Քննադատությունը որևէ պետական գործչի, ղեկավարի համար կարևոր է, որպեսզի չլճանա, այլապես սովետական տարիներին բրեժնևյան շրջանը կարելի է հիշել, որը կանխորոշեց հսկայական կայսրության կործանումը։
Յակոբ Բերգեր