Անջելինա Ջոլիին էվակուացրել են ֆիլմի նկարահանման հրապարակից, որտեղ ռումբ է հայտնաբերվել
Անջելինա Ջոլիին ու «Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ Ռիչարդ Մեդդենին էվակուացրել են ֆիլմի նկարահանման հրապարակից, որտեղ հայտնաբերվել է չպայթած ական: Այս մասին տեղեկանուում ենք Ntv.ru կայքից:
Նշվում է, որ ականի հայտնաբերման պահից հետո բոլորը տեղափոխվել են անվտանգ վայր: Ականը տեղադրված է եղել 2-րդ աշխարհամարտի ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել Կանարյան կղզիներում: