Հնդկաստանում տղամարդը մահացել է 42 հատ ձու ուտելուց հետո
Հնդկաստանի բնակիչը մահացել է չափից շատ ձու ուտելու հետևանքով: Տղամարդն իր ընկերոջ հետ գրազ է եկել, որ 50 ձու կուտի, սակայն տղամարդու վիճակը վատացել է, երբ նա կերել է 42 ձու:
Շտապօգնությունը վերջինիս տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել:
Բժիշկները փաստել են, որ մահը վրա է հասել չափից շատ ուտելու հետևանքով: