Դոնալդ Թրամփը զգուշացրել է Չինաստանից եկող վտանգների մասին. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ նախագահ Թրամփը զգուշացրել է «Չինաստանից եկող վտանգների մասին»:
Պոմպեոյի խոսքով՝ Չինաստանը թշնամաբար է վերաբերում ամեն ամերիկյան բանի՝ լինի արժեհամակարգ կամ որևէ սովորույթ:
Նա նաև մեղադրել է Չինաստանին՝ հարևան երկրներին կաշառելու մեջ: Այդ ամենի հետ մեկտեղ Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Չինաստանի հետ՝ այն բոլոր հարցերում, որոնք հնարավոր են: