Սեքս սկանդալ McDonald’s-ում. ընկերության գործադիր տնօրենը պաշտոնից հեռացվել է
McDonald's ընկերության գործադիր տնօրեն Ստիվ Իստերբրուկը պաշտոնից հեռացվել է այն բանից հետո, երբ սեռական հարաբերություններ է ունեցել ընկերության աշխատակցուհիներից մեկի հետ:
Ընկերության ներկայացուցիչը փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ երկուսի միջև հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ, այնուամենայնիվ, դա հակասում է McDonald's-ի կանոնադրությանը: Ինքը՝ Իստերբրուկը հաստատել է իր կապը աշխատակցուհու հետ, սակայն հավելել, որ դա մեծ սխալ է եղել:
Գործադիր տնօրենը առաջինը չէ, որ ստիպված է եղել լքել իր պաշտոնը՝ ինտիմ հարաբերությունների պատճառով: Ավելի վաղ՝ 2018 թվականին ընկերության Intel ղեկավար Բրայան Կրզանիչը ևս ստիպված էր եղել հրաժարական տալ՝ նույն պատճառով: