Դոնալդ Թրամփին մեղադրել են Սիրիայի նավթահորերը գրավելու մեջ
ԱՄՆ Կոնգրեսի անդամ դեմոկրատ Թուլսի Գաբարտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Սիրիայի նավթահորերը գրավելու մեջ:
Կոնգրեսականի խոսքերով, առաջին հերթին ամերիկացի զինվորները պետք է պաշտպանեն իրենց երկիրը, իսկ նախագահ Թրամփը փոխել է առաջնահերթությունը:
Նա հիշեցրել է Թրամփի խոստումը, որով նա խոստացել էր Սիրիայից դուրս բերել ամբողջ ամերիկյան զորքը, մինչդեռ «Զինվորները դեռ Սիրիայում են և նրանց առաքելությունն է դարձել ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը, այլ ԱՄՆ -ին չպատկանող նավթահորերի զավթումը»-ասել է կոնգրեսականը: