Զգուշացրեցինք` աղջիկների նման եսիմ ինչեր, մի արեք. ԼԳԲՏ-ն հեղափոխության մեջ ներդրում է ունեցել, հիմա իր «փայն» է ուզում (տեսանյութ)
Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ չի դադարելու պայքարը: Նա այդ մասին հայտարարեց լրագողների հետ զրույցում:
Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ մինչ այդ նա փորձել է հանգիստ հորդորել այդ «աղջիկներին» զերծ մնալ նախաձեռնած միջոցառումից, սակայն վեջիններս չեն լսել, որից հետո նա ինքն իր ձևով փորձել է կանխել նախաձեռնությունը:
«ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ, հիմա իրանք իրենց «փայն» են ուզում. այսինքն՝ ընդլայնվելու, տարածվելու, իրանց մետաստազներն ավելացնելու: Նրանք ստանում են գերակշիռ գրանտներ դրա համար», – ասաց Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում