Ֆելիքս Ցոլակյանն ինքն է խնդրել, որ ԱԻՆ-ում ստուգումներ անեն
Մի բան իմացեք հաստատ, որեւէ իրավական խախտում չի կարող լինել, բացառում եմ դա. մնացածը, թող ստուգեն, տեսնենք ինչ կլինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց
«Ես եմ վարչապետին խնդրել, ո ԱԻՆ-ում ստուգումներ լինեն»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով ԱԻՆ-ում Պետական վերահսկողական ծառայության կողմից ընթացող ստուգումներին: Ըստ նրա ստուգումնեը կարող են փակել այն մարդկանց բերանները, ովքեր բողոքել են ԱԻՆ-ի աշխատանքից: Այդ մարդկանց առաջին շարքում, Ցոլակյանի խոսքով, Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Արտակ Նահապետյանն է:
«Մարդը բողոքել է, թե իբրև ԱԻՆ-ում տարբեր ուղղություններով խախտումներ կան, այդ պատճառով էլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարի»,-ասում է Ցոլակյանն ու բացառում, որ ԱԻՆ-ում որևէ իրավախախտում կհայտնաբերվի:
«Մի քանի օրից ստուգումները կավարտվեն ու կիմանաք»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԻՆ-ում դժգոհություններ կան, որ ցոլակյանը յուրայիներին է աշխատանքի ընդունում, նախարարը պնդեց, որ իր ղեկավարած նախարարությունում բարեկամ աշխատող չունի:
«Բարեկամներ չունեմ, բայց աշխատանքի եմ ընդունել ծանոթների, որոնց ճանաչել եմ և ովքեր ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարել»,-ասաց Ցոլակյանը: