Թեյլոր Սվիֆթ, Նիկի Մինաժ. հայտնի են MTV-ի մրցանակակիրները
Այս գիշեր անց է կացվել MTv Europe Music Awards մրցանակաբաշխությունը: Բիլլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը և Շոն Մենդեսը դարձել են գլխավոր մրցանակակիրներ:
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթող է ճանաչվել «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն երգ,» (Bad guy) անվանակարգերում: Կանադացի երաժիշտ Շոն Մենդեսը ճանաչվել է «2019 թվականի լավագույն արտիստ»:
Քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթն էլ մրցանակ է ստացել «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ իր Me երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի համար: Լավագույն հիփ-հոփ կատարող ճանաչվեց Նիկի Մինաժը: