Փռեցին ասֆալտին ու բերման ենթարկեցին․ hraparak.am (տեսանյութ)
Հանրապետության հրապարակի մետրոյում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Քիչ առաջ Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը զելյոնկա լցրեց կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսեց հարվածել։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։
Ոստիկանները նրան քաշքշեցին, ասֆալտին փռեցին, ապա բերման ենթարկեցին ոստիկանության մոտակա բաժին։ Իրավիճակն այստեղ կրկին շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները մի կերպ են կարողանում բաժանել երկու կողմերին։