Չի կարելի նման հայտարարությամբ հանդես գալ. Փոստանջյանը` Արման Բաբաջանյանի մասին (տեսանյութ)
Այդպես չեն անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԱԱԱԱԱԱԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը` ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
«Չի կարելի, կարծում եմ` նման հայտարարություններով հանդես գալ, այն էլ որպես պատգամավոր, որովհետեւ նախևառաջ եթե մարդուն մեղադրում ես ծանր հանցագործության մեջ, ապա դու պետք է ունենաս հիմքեր»,-աասաց նա` հավելելով, որ Բաբաջանյանը պարզապես կարող էր իրավապահներին դիմել` գործով զբաղվելու համար, այլ ո'չ թե պաշտոնանկության մասին հայտարարություններով հանդես գար ու դիմում գրեր վարչապետին:
Մանրամասները` տեսանյութում