Յուրգեն Կլոպպը խոսել է Մոհամմեդ Սալլահի վնասվածքի մասին
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամմեդ Սալլահի վնասվածքի մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Կլոպպը մասնավորես նշել է, որ Սալլահի կոճի մեջ հեղուկ է հավաքվում և իրենք ամեն ինչ անում են, որ Սալլահին դուրս բերեն այս իրավիճակից։
Կլոպպը նաև ընդգծել է, որ Սալլահը ամենայն հավանականությամբ չի մասնակցի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայանալիք «Ասթոն-Վիլլայի» հետ կայանալիք հանդիպմանը։