Պապիկյանը Թեհրանում մասնակցել է իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին
Թեհրանում մասնակցեցի իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին: Ծանոթացանք 13 երկրների ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Այս մասին, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակեցինք արտադրատեսակների մատակարարման վերաբերյալ:
Ցուցահանդեսի շրջանակներում զրույց ունեցանք նաև Էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող Մափնա ընկերության ղեկավարի հետ»,- գրել է նա: