Ժամանակակից հայ գրականությունը՝ էկրանին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ստեղծագործող գրողները, ինչպես նաև այն հրատարակչությունները, որոնք ունեն անկախության տարիներին տպագրած ստեղծագործություններ:
Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակելու արդի հայ գրականությունը կինոյի լեզվով, ինչպես նաև խթանելու միջոլորտային (գրականություն-կինոարտադրություն) կապերի զարգացումը: