Նիգերիայի եկեղեցիներից մեկում գտել են կապված 15 մարդու
Նիգերիայի Լաոս շրջանում ոստիկանությունը 15 մարդու է ազատ արձակել, ովքեր կապված են եղել տեղի եկեղեցիներից մեկում:
Եկեղեցու ինքնահռչակ քահանան և 10 սպասավորները ձերբակալվել են: Հայտնի է, որ ազատ արձակված մարդկանցից մի քանիսը եկեղեցում կապված պահվել են շուրջ 5 տարի:
Նրանք 19-ից մինչև 50 տարեկան մարդիկ են: Վերջիններիս մեծ մասին եկեղեցի են բերել նրանց հարազատները, որպեսզի ինքնահռչակ քահանան բուժի նրանց տարբեր հոգևոր հիվանդություններից: Նրանց եկեղեցում կապել են, որպեսզի չփախչեն: