Դոնալդ Թրամփը կկարդա իր և Զելենսկու հանդիպման սղագրությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամերիկացի ժողովրդի առաջ կարդալ իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման սղագրությունը:
Հենց այս սղագրության պատճառով էլ նախագահ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց է սկսվել: «Վաղ թե ուշ ես ժողովրդի առաջ կկարդամ այդ սղագրությունը»,- ասել է Թրամփը:
Բացի այդ, նա ասել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է ուշադրություն դարձնել կոռուպցիայի խնդրին: «Մենք Ուկրաինային փող ենք տալիս, զենք ենք տալիս ու պարտավոր ենք ուշադրություն դարձնել այդ երկրում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացներին»,- ասել է նախագահ Թրամփը: