Հելլոուինի տոնին Չիկագոյում կրակել են 7-ամյա աղջկա վրա
Ամերիկայի Չիկագո քաղաքում կրակել են յոթնամյա աղջկա վրա այն ժամանակ, երբ վերջինս Հելլոունի կապակցությամբ քաղցրավենիք է հավաքելիս եղել:
Աղջիկը ծանր վիրավորմամբ տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
Ոստիկանության փոխանցմամբ՝ աղջկա վրա պատահաբար են կրակել, երեք տղամարդ հետապնդելիս են եղել մեկի ու կրակոցներ են արձակել, ու պատահաբար կրակել են աղջկա ուղղությամբ:
Կրակողները փախել են դեպքի վայրից, նրանք հետախուզվում են: