Մաուրիսիո Սարրին խոսել է Գոնսալո Հիգուաինի մասին
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին խոսել է իր թիմի հարձակվող Գոնսալո Հիգուաինի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia կայքից։
Սարրին մասնավորապես նշել է․ «Հիգուաինը մեր թիմում միակ հարձակվողն է, ով ունի կենտրոնական հարձակվողի բոլոր որակական տվյալները։ Գոնսալոյի բացակայության դեպքում կա ռիսկ, որ մրցակից տուգանային հրապարակում ինչ-որ բան կարող է չստացվել։
Այս թիմը Իտալիայում հաղթել է 8 անընդմեջ չեմպիոնական տիտղոս»։