Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև

Արբիտրաժի զարգացումն անհնար է առանց որակյալ կադրերի

Ո՞վ է արբիտրը, ի՞նչ գործունեություն է ծավալում և դատական ի՞նչ հարցերի քննություն կարելի է վստահել արբիտրին։ Մեր հասարակությունում քչերը գիտեն այդ հարցերի պատասխանները, այնինչ շատերն են առնչվում ֆինանսական տարբեր խնդիրների հետ, հայտնվում դատական երկարատև ցայտնոտի մեջ, այն դեպքում երբ հենց արբիտրի օգնությամբ ընդամենը մեկ ամիս անց ձեռքում կունենային արդարացի վճիռ։ 

Ցավոք, մեր հասարակությունը դեռ բավականաչափորեն տեղեկացված չէ արդարադատության համակարգում արբիտրաժի դերի ու նշանակության մասին։

«Հաճախ երբ լսում են արբիտր, մարդիկ հարցնում են՝ դա ֆուտբոլի հե՞տ է կապված։ Այսինքն դեռ մարդիկ չեն պատկերացնում, որ արբիտրը նույն դատավորն է, որը գործում է արբիտրաժային դատարանում, շատ պայմանագրային ու ոչ պայմանագրային վեճեր է լուծում, և դրանով թեթևացնում է մեր դատարանների բեռը։ Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը», - ասում է Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը։

Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին. հավաստագրեր ստացան 8 արբիտրներ։ Ըստ էության նրանք Հայաստանում վերապատրաստված առաջին պրոֆեսիոնալ արբիտրներն են։

 

Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Սոնա Հարությունյանը իրավաբան է, գործող փաստաբան և համոզված է, որ արբիտրի հավաստագրով զարգացման ու առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ կստանա ու իր առջև մեծ հեռանկարներ կբացվեն. «Հաշվի առնելով մեր պետական դատարանների խիստ ծանրաբեռնվածությունը, երբ բոլոր դատավորների վարույթներում գտնվում են ահռելի քանակությամբ գործեր, և դրանով պայմանավորված կան դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ՝ արբիտրաժը պե՛տք է զարգանա, որովհետև արբիտրաժում ընդամենը մեկ ամսում կարող են լուծվել շատ վեճեր։ Մանավանդ որ ամբողջ աշխարհում, վաղուց արդեն նաև Ռուսաստանում, արբիտրաժային դատարանները մեծ համարում ունեն և գործում են մեծ արդյունավետությամբ։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես արբիտրաժը զարգանա, և մարդիկ կարողանան կարճ ժամկետում լուծել իրենց հարցերը և հասնեն արդարության»։

 

Դպրոցի ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, որ նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և այժմ դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում, ավելին՝ ըստ նրա դպրոցը պետք է գործեր վաղուց, որովհետև դրա անհրաժեշտությունը շատ կար. «Արբիտրաժի զարգացման համար մեծ կարևորություն ունի որակյալ արբիտրների առկայությունը, որովհետև եթե չունենք որակյալ արբիտրներ, չենք ունենա վստահություն արբիտրաժի նկատմամբ և զարգացած, աշխատող արբիտրաժային համակարգ։ Նմանատիպ կրթություն ստացած արբիտրները հնարավորություն կունենան աշխատել գործող կամ իրենց կողմից ստեղծված արբիտրաժներում և կզարգացնեն համակարգը։ Կձևավորվի վստահությունը նրանց՝ որպես բանիմաց և հմուտ մասնագետների հանդեպ»։

 

Արբիտրների բարձրագույն դպրոցում ուսումնառությունը տևում է 5 ամիս, որից 3 ամիսը բուն դասընթացներն են, 1 ամիս տևում է պրակտիկան հենց արբիտրաժային դատարանում և 1 ամիս քննաշրջան է։ Դասընթացները եղել են ցերեկային՝ ժամը 14:00-18:00-ն։ Դպրոցը համագործակցում է Փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի հետ, և իր դասերը կազմակերպում է Փաստաբանական դպրոցի լսարաններում: Միայն ցերեկային դասընթացների կազմակերպումը պայմանավորված է եղել նրանով, որ երեկոյան ժամերին Փաստաբանական դպրոցի դասերն են անցկացվում։ Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն ասում է, որ դիմողներ ավելի շատ կունենային, եթե կարողանային նաև երեկոյան հոսք բացել։ Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ կկազմակերպվեն նաև երեկոյան խմբեր։

Աշնանային դասընթացները սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իսկ թե ովքե՞ր կարող են արբիտր դառնալ և ի՞նչ պարտադիր պայմանով մանրամասնում է դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը. «Այս տարի ունեցանք 8 շրջանավարտ, բայց հարցազրույցներին մասնակցել էին 10-ից ավելի թեկնածուներ։ Ինչու՞ չանցան բոլորը։ Ունեինք ընդունելության պարտադիր պայման, թեկնածուները պետք է ունենան իրավաբանական գիտելիքներ։ Ճիշտ է՝ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

 

8 արբիտրներ այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ի սպաս դնել արբիտրաժի զարգացման ու ընդլայնման մեջ՝ դրանով նպաստելով իրավական երկրի կայացմանը։ Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ այդ պրոցեսը կլինի շարունակական, որն էլ առաջընթացի ավելի լայն հեռանկարներ կբացի արբիտրաժի համար։