Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»: