ԱՄՆ-ում կնոջ վիրահատությունը հեռարձակել են ուղիղ եթերով
Ամերիկայում 25-ամյա կինը թույլ է տվել, որպեսզի իր գլխուղեղի վիրահատությունը ուղիղ եթերով հեռարձակվի Facebook սոցիալական ցանցում:
Կինը վիրահատության սեղանին է հայտնվել այն բանից հետո, երբ գլխուղեղի վնասվածքի պատճառով նրա մոտ պարբերաբար ցնցումներ էին լինում:
Վիրահատությունը տևել է շուրջ 45 րոպե, այն ուղիղ եթերով դիտել են հազարավոր օգտատերեր: Վիրահատությունը բարեհաջող է անցել: