Արսեն Պողոսյանն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը հոկտեմբերի 30-ին երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում Արսեն Պողոսյանը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տարել ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովի նկատմամբ: