Բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքել․ Վիրաբյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ես չեմ ուզում՝ մենք ավելի կոշտ մեթոդների դիմենք, բայց հստակ ասում եմ` բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքել: Ես ուզում եմ, որ մանկապարտեզների միջև մրցակցությունը տեղափոխենք ուրիշ դաշտ, ավելի բարեխիղճ, սրտացավ ու հարգալից աշխատանքի դաշտ»: