Կրակոցներ Կալիֆոռնիայում՝ Հելլոուինի տոնակատարության ժամանակ․ կա 3 զոհ և 9 վիրավոր
Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ շրջանի տներից մեկում անհայտ անձինք կրակոցներ են արձակել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Կրակոցների հետևանքով երեք մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Հելլոունի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ, կրակողները երկու հոգի են եղել:
Նրանց ինքնությունը պարզված չէ, վերջիններս փախել են դեպքի վայրից: