Լիոնել Մեսսին խփեց իր 608-րդ գնդակն ու առաջ անցավ Ռոնալդուից
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության հերթական տուրում դուբլի հեղինակ է դարձել։
32-ամյա արգենտինացին խփեց իր 608-րդ գնդակն ակումբային կարիերայում։ Նա մասնակցել է 695 հանդիպման, 16 մրցաշրջանում։
Իր ամբողջ կարիերայում Մեսսին հանդես է եկել «Բարսելոնա»-ում։ Այս ցուցանիշով Մեսսին առաջ անցավ Ռոնալդուից, ով 606 գոլի հեղինակ է դարձել 814 խաղում։