Աստրախանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ 125-ամյա Տանզիլիա Բիսեմբաևան
Աստրախանի երկրամասի Ալչա գյուղում մահացել է Տանզիլիա Բիսեմբաևան, ով 125 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այս տարվա հունվարից ռուս կինը համարվում է Երկիր մոլորակի ամենատարեց մարդը։ Նրա մասին գրառումը պահպանվում է Գինեսի ռեկորդների գրքում։ Բիսեմբաևան ծնվել է 1896 թվականին՝ Ցարական Ռուսաստանում, եղել է 8 երեխաների մայր։
Նա ապրել է մի քանի հեղափոխություններ, առաջին և երկրորդ աշխարհամարտեր, ինչպես նաև ԽՍՀՄ-ի փլուզում։