Գիշերը հակառակորդը գնդակոծել է Նոյեմբերյանի շրջանի դիրքերը
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ կրակոցներ են եղել։ Այս մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա չմանրամասնեց, թե որ գյուղերն են եղել, սակայն նշեց, որ մի քանի գյուղի ուղղությամբ հոկտեմբերի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացվել։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող ասել գյուղերի կրած վնասների չափը, սակայն նկատեց, որ կրակոցները հիմնականում եղել են մարտական դիրքերի ուղղությամբ։
«Գնդակոծել են մարտական դիրքերի ուղղությամբ, պարզապես այդ գյուղերի դիրքերը մարտական դիրքերի հետ համընկնում են և շատ մոտ են գտնվում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։