«Իրավունք». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով
«Իրավունք» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով: Մինչդեռ իր կարծիքով՝ այս ամենը չի նշանակում, թե հանրությունից ինչ-որ գաղտնիք է պահվել:
- Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք: Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, օրինակ, մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն: Միայն այն հաստատությունները և բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգևավճար, որտեղ եղել է ֆինանսական բաց, և վնասով են աշխատել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: