Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամենաշատ ծառայողական մեքենա ունեցող պետական կառույցն է
Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենա ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առանձնացված ստորաբաժանումներով՝ 27, իսկ ամենաքիչը՝ Արդարադատության նախարարությունը՝ 4 մեքենա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ըստ մեր հարցումների՝ պետական կառավարման 18 մարմիններում առկա է 272 ծառայողական մեքենա, որից 118-ը (43%) Toyota մակնիշի է:
Նախարարություններից ամենաշատ ծառայողական մեքենա ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առանձնացված ստորաբաժանումներով՝ 27, իսկ ամենաքիչը՝ արդարադատության նախարարությունը՝ 4 մեքենա»: