ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Թովմասյանին առնչվող քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։ Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ-ն վարույթն ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ: