«Ես մահանում եմ, քանի որ չեմ կարողանում շնչել». հրապարակվել է մահացած 39 վիետնամցիներից մեկի վերջին հաղորդագրությունը
Վիետնամցի փաստաբանները փորձում են տվյալներ ու փաստեր հավաքել Մեծ Բրիտանիայի Էսսեքս բնակավայրում օրեր առաջ հայտնաբերված 39 մարմինների մասով։ Այս հարցին խառնվել է նաև Չինաստանի դեսպանությունը։
Մեծ Բրիտանիայում էլ փորձում են հասկանալ, թե քանի՞ հոգի են իրականացրել այս հանցագործությունը։ Ձերբակալված բեռնատարի վարորդը նշել է, որ ինքը եկել էր Հյուսիսային Իռլանդիայից, որպեսզի բեռներ տանի, սակայն 40 րոպե անց բացել է բեռնատարի բեռնախցիկը և սարսափահար եղել։
Մահացածներից 26-ամյա Տրի Մեյը հասցրել է հաղորդագրություն գրել մահվանից առաջ։ «Մայրիկ, ես այնքան շատ եմ սիրում քեզ ու հայրիկին։ Ես մահանում եմ, քանի որ չեմ կարողանում շնչել։ Ես Վիետնամի Կան Լոկ նահանգի Նգեն քաղաքից եմ։ Ների՛ր, մայրիկ»։ Նշենք, որ նոր մանրամասներ դեռ հայտնի չեն։