Արսեն Բաբայանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին․ փաստաբան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ դիմում են հանձնել Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ մասին Վարոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր դիմում հանձնեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջն ու պահանջելով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ՝ վերականգնելու նրա խախտված իրավունքները, առաջին հերթին՝ ազատության իրավունքը։
Արսեն Բաբայանի պաշտպաններ»,- գրել է Վարոսյանը։