Հարավային Կորեան արգելապատնեշ կկառուցի, որպեսզի ժանտախտով հիվանդ խոզերը չգան իրենց երկիր
Հարավային Կորեան որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի սահմանի մեծ մասում արգելապատնեշ կառուցել, որպեսզի թույլ չտա աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերն ու վարազները երկրի հյուսիս գնան:
Ըստ տեղի լրատվամիջոցների` շուրջ 200 կիլոմետր արգելապատնեշ կկառուցվի:
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչ նոյեմբերի վերջ: Վերջին երկու ամսում Հարավային Կորեայում արդեն 15 սատկած կենդանու մարմին են գտել՝ աֆրիկյան ժանտախտով վարակված:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է հիվանդությունը հասել Հարավային Կորեա, ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայից, որտեղ աֆրիկյան ժանտախտի դեպքեր էին գրանցվել այս տարվա մայիսին: