Ճապոնիայում տեղի ունեցած թայֆունի հետևանքով զոհվել է 88 մարդ
Այս տարի աշնանը Ճապոնիային պատուհասած թայֆունի հետևանքով երկիրը շուրջ 1.7 միլիարդ իենի վնաս է կրել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Շուրջ 33 հազար հեկտար գյուղնշանակության տարածք հեղեղվել է: Հագիբիս թայֆունի հետևանքով 88 մարդ է զոհվել, 7-ը համարվում է անհետ կորած մինչ այսօր:
Ճապոնիայի իշխանություններն ինտենսիվ աշխատանքներ են տանում աղետից տուժած շրջանների վերականգնման համար: