Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց
Քաղաքականություն

Աշխարհակարգը նոր փուլ է թևակոխում ու այստեղ մենք մեր կատարած ընտրությունը պահպանելով գոյատևելու խնդիր ունենք

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացրած ռազմական օպերացիայի, Թյուրքական խորհրդում Բաքվի՝ Մեծ թյուրքական աշխարհի ստեղծման ու դրա խոչընդոտող հիմնական գործոնի մասին հայտարարությունների, ինչպես նաև՝ Չմիացած երկրների շարժման՝ Բաքվում ընթացող գագաթնաժողովի ֆոնին, բավական հետաքրքիր իրողություններ են ուրվագծվում, որոնք ինքնին մարտահրավեր են Հայաստանի համար։

Այլ է հարցը, թե որքանով է այսօրվա իշխանությունը պատրաստ, կարո՞ղ է կամ ունի՞ ցանկություն դիմագրավելու այդ մարտահրավերներին, կամ մինչև վերջ հասկանու՞մ է արդյոք պահի լրջությունը։

Նախ, Սիրիական ներխուժումը ցույց տվեց, որ Հայոց Ցեղասպանության ժամանակներից սկսած մինչև հիմա Թուրքիայում շատ բան մենթալ առումով չի փոխվել։ Միաժամանակ նաև երևաց, որ քաղաքակիրթ աշխարհ կոչվածն ու միջազգային հանրություն ասվածը սոսկ վերացական տերմիններ են, որոնք կիրառվում են զուտ միայն միջազգային հարաբերություններում, դիվանագիտական տեքստերում, ու այդ տերմինների տակ նյութական ոչինչ չկա։

Իսկ ի՞նչ կա։ Կան շահեր ու դրանց համկընկնում կամ հակադրում։ Տվյալ դեպքում արդեն քանիցս ասվել է համադրում կար։ Կա նաև Բաքվի հայատյացություն, որը բարձրացված է պետական մակարդակի և այնքան է խորացել, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է այն ավելի բորբոքելու և տեսական թունավոր մթոնոլորտի ապահովումից, գործնականում՝ Հայաստանին վնաս հասցնելու համար։ Կոնկրետ դեպքում, մի ձեռքով Զանգեզուրի թեման շոշափվում է Թյուրքական խորհրդում, շեշտելով դրա՝ Մեծ թյուրքական աշխարհի կոկորդին կանգնած ոսկոր լինելը, մյուս ձեռքով փորձ է արվում նույն Զանգեզուրի հետ անքակտելի կերպով կապված Գարեգին Նժդեհի թեման տաք պահել ռուսական իրականության մեջ, այն փորձելով որպես սեպ օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում։

Կա նաև հայ-ռուսական հարաբերություններ, որոնք տարի ու կես է կարծես թե ստվերված էին, սակայն Լավրովի՝ նոյեմբերին Երևան կատարելիք այցի մասին լուրերի հաստատումից հետո կարծես թե սկսել են հունի մեջ ընկնել։ Պարզ է, որ Բաքուն առաջիկա մի քանի տարիներին լինելու է Չմիացածների շարժման նախագահողը, օգտագործելու է, այդ շարժման անդամ իր բարեկամ երկրների աջակցության վրա հենվելով, առաջ մղել Արցախյան կարգավորման իր տեսակետը։ Սա արդեն կարելի է որպես պարզ աքսիոմ ընդունել։

Ի՞նչ ենք անելու, ուրեմն մենք՝ որպես Հայաստան պետություն, որպես բարդ ու բազմաշերտ Հարավ-Կովկասյան ռեգիոնում գտնվող երկիր։ Առաջնահերթ կերպով արտաքին քաղաքականության ակտիվացում ու վերարժևորում, կնճիռների հարթում և եղած հարաբերությունների էլ ավելի ջերմացում։ Հասկանալի է, որ մեզ չեն լքի, որովհետև լքելու դեպքում կլինեն լրջագույն խնդիրներ Կովկասյան լեռների մյուս կողմում, սակայն նաև հասկանալի է, որ դրանից չափազանց շատ ուրախանալ էլ պետք չէ, քանի որ կարող են չլքել, բայց պատժել։ Աշխարհակարգը նոր փուլ է թևակոխում ու այստեղ մենք մեր կատարած ընտրությունը պահպանելով գոյատևելու խնդիր ունենք, այլ ոչ թե վեկտորի փոփոխությամբ ապագա կառուցելու։ Վրաստանը փոխեց, կորցրեց տարածքներ, Ուկրաինան փոխեց, կորցրեց տարածքներ։ Մենք մի քիչ շատ փոքր են տարածք կորցնելու համար ու կարող ենք սխալվելու դեպքում կորցնել ամեն բան։

 

Յակոբ Բերգեր